ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կորոնավիրուսի հակագենային 50 հազար թեստ է ներմուծվելու Հայաստան

Կորոնավիրուսի հակագենային 50 հազար թեստ է ներմուծվելու Հայաստան
09.11.2020 | 15:24

ՏՄՊՊՀ-ից վստահեցրել են, որ կորոնավիրուսի թեստավորման արժեքը՝ 15 000 դրամը, թեստի իրական գինն է, ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նոր հակագենային թեստերի ներմուծումը Հայաստան, հավանաբար, թեստերի գների իջեցման կհանգեցնի:

«Արագ հայտնաբերելով վիրուսը քթըմպանի քսուկի մեջ՝ դրանք շուկայի կառուցվածքի փոփոխության կբերեն», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ շուտով 50 000 նման թեստ ենք ստանալու, որոնք անվճար կարվեն: Թորոսյանը նկատեց նաև, որ մինչ օրս իրականացված 441174 թեստի առյուծի բաժինը իրականացվել է անվճար՝ պետական բյուջեի հաշվին: «Թեստավորում են այն քաղաքացիները, որոնք ունեն թեստավորվելու բժշկական ցուցումներ», - ասաց նա:

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ